02/02/2025

Հայաստանում առաջին անգամ կնշվի ընկերների միջազգային օրը

Հայաստանում առաջին անգամ կնշվի ընկերների միջազգային օրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր երկրներում հուլիսի 30-ը նշվում է որպես «Ընկերների օր»: Միջերկրածովյան տարածաշրջանի եվրոպական երկրներում և Լատինական Ամերիկայում այս օրը նշվում է տոնախմբություններով, ընկերական հավաքույթներով, գինով և ուրախությամբ: 2011թ. Միավորված Ազգերի կազմակերպությունը հուլիսի 30-ը հայտարարեց որպես «Ընկերների միջագային օր»:

Այս տարի առաջին անգամ այն կտոնվի նաև Հայաստանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էռնեկյան ընկերությունների խումբը և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը նախաձեռնել են «Ընկերների օրը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է ևս մի նոր, հրաշալի և ուրախ տոն ավելացնել Հայաստանի օրացույցում:  «Ընկերությունը» չի ճանաչում սեռ, տարիք, սոցիալական դիրք կամ որևէ այլ տարբերություն, որը կարող է գոյություն ունենալ նույն համայնքի անդամների միջև:  Այն ԲՈԼՈՐԻ համար է և հիմնված է ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ սկզբունքի վրա: 

Հայաստանում արդեն սկսվել են ներգրավված ընկերությունների կազմակերպած միջոցառումները:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: