02/02/2025

Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր 2018» զորավարժություններին

Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր 2018» զորավարժություններին

Հայաստանից 4 սպա կմեկնի Վրաստան։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Ճիշտ է` փոքր խմբով, բայց Հայաստանը համաձայնել է մասնակցել ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր 2018» զորավարժություններին, որոնք անցկացվում են հարևան Վրաստանում։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ինչպես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, այնպես էլ Վրաստանի ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նինո Տոլորդավան։

«Հայաստանը կմասնակցի զորավարժություններին: Վրաստան կմեկնի Հայաստանի զինված ուժերի 4 սպա», — ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Զորավարժություններն անցկացվելու են օգոստոսի 1-15-ը, դրանց մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինիքի գործընկեր երկրներ:

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: