02/02/2025

Բյուրականցին տղային ճանապարհել է բանակ ու վերադարձին, ավտովթարի ենթարկվելով, մահացել

Բյուրականցին տղային ճանապարհել է բանակ ու վերադարձին, ավտովթարի ենթարկվելով, մահացել

Ավտովթարի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխել են Աշտարակի հիվանդանոց։

Բյուրական գյուղի բնակիչը որդուն բանակ ճանապարհելուց հետո ճանապարհին վթարի է ենթարկվել ու մահացել։

Ինչպես տեղեկացնում է Shashyan.com–ը, այսօր, ժամը 14։00-ի սահմաններում Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհի Բյուրական գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 21014 մակնիշի 34 TA 314 համարանիշի և ВАЗ 2115 մակնիշի 35 MQ 507 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, մեկն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 2 վարորդներն էլ Բյուրական գյուղից են, մահացածն էլ տղային մի քանի ժամ առաջ Աշտարակի զինկոմիսարիատից ճանապարհել էր բանակ և վերադառնում էր գյուղ՝ Բյուրական։

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: