02/02/2025

Երևանի ՀՀԿ–ական թաղապետները հրաժարականի դիմում են ներկայացրել

Երևանի ՀՀԿ–ական թաղապետները հրաժարականի դիմում են ներկայացրել

«Ժողովուրդի» տվյալներով արդեն իսկ հրաժարականի դիմումներ են գրել Երևանի Էրեբունի, Նոր նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարները։

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տարոն Մարգարյանի՝ Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականից հետո քաղաքի վարչական որոշ շրջանների ՀՀԿ-ական ղեկավարները հայտնվել են անորոշ վիճակում:

Նրանց հետագա ղեկավարումը դեռևս շարունակում է օդում կախված մնալ: Նրանցից մի քանիսն անգամ հրաժարականի դիմումներն արդեն ներկայացրել են: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հրաժարականի դիմում արդեն գրել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, Նոր նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը, Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արթուր Ստեփանյանը:

Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, որը նշեց. «Նման տեղեկություն չունեմ»»:

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: