02/02/2025

Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի Հանրապետության նախագահը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կից գտնվող հիշատակի պուրակում նաև ծառ տնկեց՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Իտալիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր սա Իտալիայիբարձրաստիճան պատվիրակության երրորդ այցն է ՀայաստանԱռաջինը կայացել է 2012-իհոկտեմբերիներբ Հայաստան է ժամանել պաշտպանության նախարար Ջամպաոլո ԴիՊաոլաներկրորդը՝ 2016 թվականին՝ արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլիոնիմակարդակով։

2018 թվականի վեց ամիսներին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 70.8 միլիոն դոլարինչը 42.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2017-իընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 200.7 միլիոնդոլարորը 25 տոկոսով գերազանցել է 2016-ի ցուցանիշըՆախորդ տարի Իտալիայիմասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ 3.1 տոկոս է եղել: 2017-ինՀայաստանից Իտալիա արտահանվել է 37.4 միլիոն դոլարի ապրանքաճը կազմել է 17.4 տոկոս

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: