02/03/2025

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է չընդունել առաջադրված մեղադրանքը, գործը հասավ Վերաքննիչ դատարան

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է չընդունել առաջադրված մեղադրանքը, գործը հասավ Վերաքննիչ դատարան

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքն այսօր նրա պաշտպանները ներկայացրել են Վերաքննիչ դատարան։ Այս մասին  Factor.am-ին հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։

Վերջինս նշեց, որ, ըստ օրենքի, դատարանը պետք է վարույթ ընդունի պաշտպանների բողոքը և մինչև շաբաթվա վերջ կայացնի բողոքը քննելու վերաբերյալ որոշում։ «Երեկ եմ հանդիպել  Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նա շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Հարցաքննվելու, ցուցմունք տալու վերաբերյալ դեռևս որոշում չկա։ Այնպես որ, ակնկալում ենք, որ մինչև շաբաթվա վերջ դատարանի որոշումը պարզ կլինի»,- ասաց պաշտպանը։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ի ուշ երեկոյան բավարարվեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։  ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։

Հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ այն բանի համար, որ «նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»:   Աղավնի Սուքիասյան 

factor.am




ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: