03/12/2025

Վարդան Բոստանջյանը վայր կդնի պատգամավորական մանդատը՝ Քոչարյանի կալանավորումը հետապնդում որակելու պատճառով

Վարդան Բոստանջյանը վայր կդնի պատգամավորական մանդատը՝ Քոչարյանի կալանավորումը հետապնդում որակելու պատճառով

Մեր տեղեկություններով ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը շուտով կհայտարարի պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Պատճառը երեկ Factor.am-ի հետ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված պարոն Բոստանջյանի արտահայտած տեսակետն է, որը, մեր տեղեկություններով, «Ծառուկյան» դաշինքում համարել են անընդունելի։

Պարոն Բոստանջյանը, հիշեցնենք, նշել էր, որ Քոչարյանի կալանավորումը քաղաքական հալածանք չէ, բայց հետապնդում է։ Նա նաև կարծիք էր հայտնել, որ Քոչարյանին կալանավորելու կարիք չկար, քանի որ երկրորդ նախագահը ինքնակամ արտերկրից վերադարձել և ներկայացել էր հարցաքննության։

Ի դեպ, նկատենք, որ «Ծառուկյան» դաշինքն, ի տարբերություն ՀՅԴ-ի, այդպես էլ որևէ հայտարարություն չարեց Քոչարյանի կալանավորման հետ կապված։ Ավելին, Գագիկ Ծառուկյանի խոսնակ, Աժ պատգամավոր Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում նշեց, թե այդ հարցը իրենց օրակարգում չէ, և գործընթացը իրավական հարթությունում է։ Նա նաև խոստացավ երեկ ներկայացնել Գագիկ Ծառուկյանի անձնական տեսակետը Ռ․ Քոչարյանի կալանավորման շուրջ, ինչը, սակայն, չարեց։ 

factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: