02/03/2025

«Հայաստանյան զարգացումները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին». Լավրով

«Հայաստանյան զարգացումները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին». Լավրով

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, մշտապես հետաքրքրված է Հայաստանի կայունությամբ։ Այն, ինչ կատարվում է Հայաստանում, չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում նաև ԱՊՀ տարածքի կազմակերպությունների բնականոն աշխատանքի մասով»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Լավրովը նաև հույս է հայտնել, որ Հայաստանում քաղաքական գործիչների ձերբակալությունների հետ կապված իրավիճակը կառուցողական լուծում կստանա։

«Վերջին օրերին մենք մեր այս մտահոգությունները մի քանի անգամ հասցրել ենք Հայաստանի ղեկավարությանը՝ ընդգծելով ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն միավորումների կարևորությունը։ Հուսով ենք, որ իրավիճակը, այդուամենայնիվ, կառուցողական զարգացում կստանա»,- ասել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

azatutyun.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: