02/03/2025

Գիտնականները նախազգուշացրել են վերահաս անոմալ շոգի վտանգի մասին

Գիտնականները նախազգուշացրել են վերահաս անոմալ շոգի վտանգի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2080 թվականին արեւադարձային եւ մերձարեւադարձային տարածաշրջաններում շոգից զոհվածների թիվը կաճի գրեթե հինգ անգամ: Այս եզրակացությանն են հանգել Մելբուռնի (Ավստրալիա) Մոնաշի համալսարանի գիտնականները: Հետազոտողների եզրակացություններին կարել Է ծանոթանալ EurekAlert! պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համակարգչային մոդելը մշակելիս մասնագետները հաշվի են առել մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների կանխատեսվող քանակը, շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին հարմարվելու՝ մարդու ունակությունը, ինչպես նաեւ այս կամ երկրում բնակչության խտությունը: Ամենահոռետեսական սցենարի համաձայն՝ Ավստրալիայի Բրիսբեն, Սիդնեյ եւ Մելբուռն քաղաքներում եղանակային աղետներից մահացությունը, որոնք ավելի հաճախակի կդառնան, 471 տոկոսով կաճի 1971 – 2010 թվականների համեմատությամբ: Զոհերի թիվը նկատելիորեն կաճի Հնդկաստանում, Հունաստանում, Ճապոնիայում եւ Կանադայում: Իրադրությունը կբարդանա համընթաց այնպիսի բնական աղետներից, ինչպիսիք են հրդեհներն ու երաշտը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: