02/03/2025

Վրաստանում այսօր մեկնարկած բազմազգ զորավարժությանը մասնակցում է նաև Հայաստանը

Վրաստանում այսօր մեկնարկած բազմազգ զորավարժությանը մասնակցում է նաև Հայաստանը

Այսօր Վրաստանում մեկնարկել է «Վեհանձն գործընկեր- 2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժությունները, որին մասնակցում է նաև Հայաստանը: Ավելի վաղ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» Ռ/Կ-ին ասել էր, որ Հայաստանը մասնակցելու է 4 հոգանոց սպայական կազմով:

Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկշաբաթյա զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 13 պետությունների ավելի քան երեք հազար զինծառայողներ, որոնցից շուրջ 2500-ը վրացիներ ու ամերիկացիներ են: Վրաստանի զորավարժություններին մասնակցում է նաև Ադրբեջանը:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: