12/25/2025

Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով վերաքննիչ նիստը կկայանա հաջորդ շաբաթ

Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով վերաքննիչ նիստը կկայանա հաջորդ շաբաթ

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանը կարծում է, որ նիստը շատ չի ուշանա։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ դիմում–բողոքը րոպեներ առաջ է ներկայացվել դատարան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Արամ Օրբելյանը։

«Դա համարվում է անհապաղ դիմում, որի քննարկման համար օրենքով նախատեսվում է 3–օրյա ժամկետ»,– ասաց փաստաբանը` հավելելով, որ 3 օրը պետք է հաշվել դիմումը դատարան մուտք արվելուց հետո։ Ընդհանուր առմամբ, այս գործընթացը, Արամ Օրբելյանի հաշվարկով, կտևի մի քանի օրից մինչև 1 շաբաթ։ Ասել է թե` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին առաջին ատյանի որոշման վերանայման հարցով վերաքննիչ դատական նիստը կնշանակվի հաջորդ շաբաթվա առաջին օրերին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: