12/25/2025

ԿԱՅԱՑԱՎ «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌ ԿԱՊԱՆ-2018» ՓԱՌԱՏՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՔԸԿԱՅԱՑԱՎ «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌ ԿԱՊԱՆ-2018» ՓԱՌԱՏՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՔԸ

ԿԱՅԱՑԱՎ «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌ ԿԱՊԱՆ-2018» ՓԱՌԱՏՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՔԸԿԱՅԱՑԱՎ «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌ ԿԱՊԱՆ-2018» ՓԱՌԱՏՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՔԸ

Կապանի համայնքապետարանի մշակույթի կենտրոնում  կայացավ «Ուսանողական ամառ Կապան – 2018» փառատոնի առաջին հավաքը։ Երիտասարդներին ողջունեցին փառատոնի կազմկոմիտեի անդամներն  ու համայնքապետի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը։ Վերջինս նշեց․ համաձայն չէ այն մտքի հետ, որ երիտասարդները երկրի ապագան են։ «Երիտասարդությունը երկրի ներկան է։ Վճռական ու վստահ եղեք կյանքի բոլոր փուլերում։ Երկրի ստատուսը դուք եք։ Ուսանողական տարիներին ամենակարևորը հենց «ուսանող»  լինելն է՝ սովորելը։  Լավ սովորեք և մտածեք հայրենի քաղաք վերադառնալու մասին»,- շեշտել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։

Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի նախագահ Վրույր Հարությունյանը նշեց, որ այս տարի փառատոնի ձևաչափը փոխվել է և սա քայլ առաջ է՝ պարզապես ժամանցային միջոցառում կոչվելու փոխարեն, այս անգամ ուսանողներից պահանջվելու է ակտիվ նախաձեռնություններ իրականացնել, համայնքի խնդիրները նկատել ու քննարկել ոչ թե համացանցում, այլ հենց փառատոնի շրջանակում, և թիմային աշխատանքներով տրված 21 օրերի ընթացքում նպաստել համայնքի զարգացմանը։ «Ուսանողական ամառ Կապան – 2018» փառատոնի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 11-ին։ Մասնակցում են 120 երիտասարդներ։    

kapan.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: