12/25/2025

Ահա թե ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինը կիջեցվի ամբnղջ բնակչության hամար

Ահա թե ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինը կիջեցվի ամբnղջ բնակչության hամար

«Ժամանակ» թերթը գրում է.«Էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու ՀԷՑ սեփականատերերի պատրաստակամությունը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանի բանակցություններով:

Միայն թե սակագինը կարելի է իջեցնել ոչ միայն անապահովների համար, այլև ամբողջ բնակչության և նաև տնտեսության համար՝ հնարավորություն տալով, որ այն լինի մրցունակ և զարգացման հեռանկար ունենա:

Դրա դիմաց «Տաշիր խումբը» և նրա սեփականատերը ակնկալում են, որ Հայաստանի կառավարությունը չի խոչընդոտի նախկին ծրագրերի իրականացմանը, որոնցից ամենակարևորը թերևս Շնող ՀԷԿ-ի կառուցումն է,որի ֆինանսավորման մեջ ներգրավված են միջազգային ֆինանսական ինստիտուտներ:

«Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը Պետդեպարտամենտի կազմած Կրեմլյան սև ցուցակում է, հասկանում է,որ Հայաստանի ժողովրդավարական իշխանությունների հետ աշխատելու միջոցով կարող է իրեն ապահովագրել միջազգային պատժամիջոցներից և հնարավորություն ստանալ օգտվել միջազգային ֆինանսական աղբյուրներից ոչ միայն Հայաստանում,այլև դրա սահմաններից դուրս իրականացվող իր ծրագրերում»:Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: