12/25/2025

48 կոնգրեսականներ Դոնալդ Թրամփին կոչ են անում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

48 կոնգրեսականներ Դոնալդ Թրամփին կոչ են անում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

48 կոնգրեսականներ՝ թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցության անդամներ, ստորագրել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակը, որով նրան կոչ են անում սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նամակն այսօր ուղարկվել է ԱՄՆ-ի նախագահին: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը երեկ հայտնել էր, որ մտադրություն կա կազմակերպել Հայաստանի վարչապետի ու Միացյալ Նահանգների նախագահի հանդիպումը, և այժմ այդ նպատակով քննարկումներ են ընթանում:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: