02/03/2025

Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացները փոխկապակցված չեն արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան. ՀՀ ԱԳՆ

Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացները փոխկապակցված չեն արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացները փոխկապակցված չեն արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին:

«Հայաստանում բուռն արաձագանքի արժանացան Մոսկվայից հնչող գնահատականները վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների  վերաբերյալ։ Ինչպես մեր հասարակությանը կբացատրեք այդ արձագանքները»,- հարցին ի պատասխան Բալայանն ասել է.

«Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։

Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։

Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են  խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։

Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին»։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: