02/03/2025

Սյունիքում անհայտ բեռնատարը բախվել է Ֆրանսիայի քաղաքացու մոտոցիկլին. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր

Սյունիքում անհայտ բեռնատարը բախվել է Ֆրանսիայի քաղաքացու մոտոցիկլին. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր

Սյունիքի մարզում, հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 18։30-ի սահմաններում Աղիտուի հոսպիտալից ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ծնկոսկրի բազմաբեկոր բաց կոտրվածք՝ տեղաշարժով, ձախ ծնկահոդի թափանցող պատռած վերք, ձախ սրունքի առաջնամիջային մակերեսի պատռած վերքեր, փափուկ հյուսվածքների հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավոը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, Ստրասբուրգում բնակվող 30-ամյա Շթեյնմեյց Դոմինիկն է։ Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Անգեղակոթ գյուղի մոտակայքում մոտոցիկլով վթարի ենթարկվելու հետեւանքով։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 196-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի եւ համարանիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է Շ. Դոմինիկիի վարած Kavasaki մակնիշի 01 ԼԼ 238 համարանիշի մոտոցիկլին, ինչն էլ պատճառ է դարձել, որ Շ. Դոմինիկը վայր է ընկել եւ ստացել նշված վնասվածքները։

irakanum.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: