01/12/2025

Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանն այցելեց Կապանի արվեստի պետական քոլեջ՝ ծանոթանալու առկա խնդիրներին

Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանն այցելեց Կապանի արվեստի պետական քոլեջ՝ ծանոթանալու առկա խնդիրներին

Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանն այցելեց Կապանի արվեստի պետական քոլեջ՝ ծանոթանալու առկա խնդիրներին։ Վերջինս անհանգստացած է քաղաքի եզակի հարստությունով, որը փակված է սառը, անբարեկարգ դահլիճում։ «Ֆալցեր» ֆիրմայի արտադրության երգեհոնը՝ իր հնչողությամբ ու հզորությամբ Հայաստանի եզակի և առաջնային երգեհոններից է։ Այն 1975թ․ մարտին անվանի երգեհոնահար Վահագն Ստամբուլցյանի ջանքերով Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնից է Կապան տեղափոխվել ։ Դահլիճի ակուստիկան նույնպես եզակի է, հենց դա էլ նպաստում է, որ երգեհոնն այստեղ առավել հոգեթով հնչի։ Մինչդեռ այսօր երգեհոնի հոգևոր ելևէջները գրեթե չեն հնչում։ Այն վերանորոգման կարիք ունի։ 

«Դասական երաժշտությունը զարգացնելու ու տարածելու համար խիստ կարևոր է վերանորոգված դահլիճ ունենալը, խնդիրները շատ են, ձմռանը ջեռուցման հարցն էլ է առաջնային դառնում»,- նշեց քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանը։

Համայնքապետի պաշտոնակատարը քոլեջի տնօրենին առաջարկեց առկա խնդիրների փաթեթ կազմել և ներկայացնել համայնքապետարան՝ առաջիկայում Կրթության և գիտության նախարարին ներկայացնելու նպատակով։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: