02/03/2025

Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելանք չէ Հայաստանից որոշ ժամանակով բացակայելու համար. ՀՔԾ

Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելանք չէ Հայաստանից որոշ ժամանակով բացակայելու համար. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելանք չէ, և նա որոշակի ժամանակահատվածով կարող է բացակայել Հայաստանի Հանրապետությունից: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, վարույթ իրականացնող մարմինն այդ մասին տեղեկացրել է Խաչատուրովին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելը: Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: