02/03/2025

Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ

Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը վերադառնում է պրոֆեսիոնալ ռինգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Կենտիկյանը: « Այս տարի կրկին մենամարտելու ցանկություն ունեմ: Ուրախ եմ կրկին ռինգ վերադառնալ մեկ տարվա դադարից հետո: Այս դադարի ընթացքում այլ նախագծերի մասնակցեցի: Ինձ պարզապես հանգստի շրջան էր հարկավոր՝ հեռու մարզումներից»,-ասաց գերմանաբնակ բռնցքամարտիկը:  

Կենտիկյանի խոսքով՝ բռնցքամարտը, հատկապես կանանց բռնցքամարտը իր մեծ հետաքրքրությունը կորցրել է և հիմա պրոֆեսիոնալ մենամարտերը դարձել են շոու: Նրա մրցակիցը դեռևս հայտնի չէ:

Սյուզի Կենտիկյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում է 2005 թվականից, WBA, WBO և WIBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն է գերթեթև քաշային կարգում։

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: