02/03/2025

Թե բա՝ ներողություն եմ խնդրում…

Թե բա՝ ներողություն եմ խնդրում…

Արցախի ազատագրված տարածքների մասին սկանդալային հայտարարությամբ հանդես եկած Զոյա Թադեւոսյանը ներողություն է խնդրում անզգույշ արված հայտարարության համար.

«Սիրելի հայրենակիցներ

Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը կապված «Հայելի» ակումբում իմ կողմից անզգույշ արված արտահայտության հետ: Հավատացնում եմ, ես փորձում էին ներկայացնել միայն ու միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների պաշտոնական դիրքորոշումը, սակայն ինձ ընդհատում էին՝ խանգարելով ավարտել միտքս:

Գրավյալ տարածք ասել եմ, քանի որ իմ մեջ տպավորվել էր Ալ-Ջազիրային տրված Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա ասում է. «Աղդամը իմ հայրենիքը չէ», Օսկանյանի կողմից ազատագրված տարածքները «օկուպացված» անվանելու դրվագը, ինչպես նաեւ Կազանյան եւ Մադրիդյան փաստաթղթերում զետեղված բնութագրերը:

 

Այս օրերին ավելի խորությամբ ծանոթացա պատմական փաստերին: Այո՛, սխալվել եմ, ազատագրված տարածքները մեր՝ հին հայկական, պապենական հողեր են: Այդ դեպքում ինչպե՞ս են մեր երկրի՝ հիմնախնդրի կարգավորման պատասխանատու պաշտոնյաները թույլ տվել այդ մասշտաբի պետական դավաճանություն. Հայրենիքի մեկ մասի կարգավիճակի դիմաց կորցնում ենք մեկ այլ մաս:

Մեկ անգամ եւս ներողություն եմ խնդրում…

Բոլոր նրանք, ովքեր բանակցել են մեր հայրենիքի՝ արյունով ազատագրված տարածքները բանակցությունների առարկա դարձնելու շուրջ, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Պետք է անմիջապես չեղյալ հայտարարել բոլոր պայմանավորվածությունները, հետ կանչել հայտնի փաստաթղթերը եւ թույլ տալ երկու հայկական տարածքների ղեկավարներին ձեւավորել նոր օրակարգ:

Սիրում եմ բոլորիդ, Հայրենիքս առավել:

Ափսոսում եւ ցավ եմ ապրում կատարվածի համար…»:

armpost.net

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: