02/03/2025

Հայ-թուրքական սահմանը խախտելուց ձերբակալված Թուրքիայի քաղաքացու մոտ հայտնաբերվել են սահմանի կառույցների լուսանկարներ և տեսանյութեր

Հայ-թուրքական սահմանը խախտելուց ձերբակալված Թուրքիայի քաղաքացու մոտ հայտնաբերվել են սահմանի կառույցների լուսանկարներ և տեսանյութեր

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների կողմից հայ-թուրքական սահմանը խախտած Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից, ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են Գյումրու սահմանապահ ջոկատի տեսամասում՝ ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձի ժամանակ:

Անցկացվող ստուգիչ միջոցառումների ընթացքում սահմանախախտի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որի մեջ առկա է եղել պետական սահմանի ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ և վիդեոներ:

Օրենսդրությամբ սահմանված  կարգով սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին: Ներկայում իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ դեպքի մանրամասները պարզելու համար:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: