02/03/2025

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է

Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ 2018թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.2 տոկոսով:

Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ՝ 2017-ի հունվար-հունիսի 622 հազար 381 զբոսաշրջիկի փոխարեն:

Նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 610 հազար 950 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 570 400-ի փոխարեն: Մեկնած զբոսաշրջիկների թիվը 7.1 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

mamul.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: