02/03/2025

Այսօր գարեջրի միջազգային օրն է

Այսօր գարեջրի միջազգային օրն է

Այսօր  գարեջրի միջազգային օրն է։ Տոնի հիմնադիրն ամերիկացի Ջես Ավշալոմովն է, որը գարեջրատան սեփականատեր էր եւ տոնի միջոցով նպատակ ուներ ավելի շատ հաճախորդներ գրավել։

Գարեջրի օրն առաջին անգամ նշվել է 2007-ին՝ Սանտա Քրուզ քաղաքում ու մի քանի տարի շարունակ նշվել է օգոստոսի 5-ին, բայց տոնի աշխարհագրության ընդլայնման հետ մեկտեղ՝ փոխվել է նաեւ օրը. 2012-ից այն սկսել են նշել օգոստոսի առաջին ուրբաթ օրը։

2012-ին գարեջրի տոնը նշել են 50 երկրների 207 քաղաքներում։ ԱՄՆ-ից բացի այսօր Գարեջրի օրը նշում են Եվրոպայի, Հարավային ու Հյուսիսային Ամերիկաների, Ասիայի ու Աֆրիկայի բազմաթիվ երկրներում։

yerkirmedia.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: