02/03/2025

Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին

Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձանագրում է, որ  իրավիճակը թե՛ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, թե հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում հանգիստ է:

Նախարարն այս մասին ասաց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում: «Թե Արցախում, թե հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատածում այս պահին հարաբերական անդորր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Դավիթ Տոնոյանը նաև հավաստիացրեց, որ հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: