12/25/2025

Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համար առաջարկել է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը

Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համար առաջարկել է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանը մտադիր է առաջադրել ՀՀ նախկին պաշտպանության նախարար (1999-2000 թթ.), գեներալ–լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, հայտնում են հայկական ԶԼՄ-ները` հղում անելով կառավարական աղբյուրի։ Այդ մասին գրում է «Ինտերֆաքսը»։

Հայաստանն ավելի վաղ առաջարկել էր ՀԱՊԿ գործընկեր երկրներին սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարին փոխելու գործընթացը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26–ին մեղադրանք է առաջադրվել 2008-ի մարտի 1-2-ին այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Ի դեպ, դատարանը  Խաչատուրովին 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել։

yerkirmedia.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: