02/03/2025

12 տարեկան տղան դարձել Է Մեքսիկայի խոշորագույն համալսարաններից մեկի ուսանող

12 տարեկան տղան դարձել Է Մեքսիկայի խոշորագույն համալսարաններից մեկի ուսանող

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 12 տարին նոր լրացած շնորհալի տղան դարձել Է պատմության մեջ առաջին երեխան, որն ընդունվել Է Մեքսիկայի խոշորագույն Ազգային ինքնավար համալսարան (UNAM), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կառլոսա Անտոնիո Սանտամարիային համալսարանում գիտեն ինը տարեկանից, երբ նա հաջողությամբ ավարտեց դասընթացները եւ աստիճան ստացավ անալիտիկ քիմիայի, կենսաքիմիայի եւ մոլեկուլյար կենսաբանության գծով:

Այդ մասին ասված Է UNAM-ի հաղորդագրության մեջ: Հետագա ուսման համար նա ընտրել Է կենսաբժշկության ֆիզիկան, որի դասընթացն սկսվում Է օգոստոսի 6-ին: «Նա կլինի միակ ուսանողը, որի ձեռքը բռնած լսարանի դռների մոտ կուղեկցեն ծնողները»,-նշվում Է մամուլի տեղեկագրում: Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հնարավորություն ունենալու համար Սանտամարիային հարկ Է եղել Էքստեռն քննություններ հանձնել միջնակարգ դպրոցի վկայականի համար: «Ես պարզապես ցանկանում եմ սովորել. եթե դրա համար դռները փակեն, ես պատուհանից կմտնեմ»,-ասել Է անչափահաս ուսանողը: Շնորհալի հրեխային հասցեագրված շնորհավորանքներին միացել Է նույնիսկ Մեխիկոյում ԱՄՆ-ի դեսպանությունը՝ Սանտամարիային անվանելով «փոքրիկ մեքսիկացի տաղանդ եւ հանճար», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: