02/03/2025

Հունվար-հուլիսին Վրաստան միջազգային այցելուների թվով Հայաստանը չորրորդն է

Հունվար-հուլիսին Վրաստան միջազգային այցելուների թվով Հայաստանը չորրորդն է

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա յոթ ամիսներին Վրաստան միջազգային այցելությունների, այդ թվում՝ զբոսաշրջային, թվով Հայաստանը չորրորդ տեղում է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Նովոստի Գրուզիան», այս մասին տեղեկացրել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն:

Ընդհանուր առմամբ՝ վերջին 7 ամիսներին Վրաստան է այցելել 4.6 միլիոն մարդ, ինչը 12.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է 21 տոկոսով ու կազմել համարյա 2.5 միլիոն: Միջազգային այցելությունների թվով Հայաստանը (այցելությունների աճը նախորդ տարվա համեմատ 2.1 տոկոս է) չորրորդն է, նրանից առաջ են Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը:

Հուլիսին Վրաստան այցելած զբոսաշրջիկների ցանկում ևս հայերը չորրորդ հորիզոնականում են, բայց ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, որտեղից այցելությունների աճ է արձանագրվել, Հայաստանից այցելություններն այս հուլիսին նվազել են նախորդի համեմատ:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: