02/03/2025

ՀՔԾ պետը գաղտնազերծեց որոշակի հատվածներ հայտնի 0038 հրամանից

ՀՔԾ պետը գաղտնազերծեց որոշակի հատվածներ հայտնի 0038 հրամանից

Պաշտպանության նախարարի 2008 թվականի փետրվարի 23-ի ստորագրած հայտնի և բազմիցս քննարկված 0038 համարը միայն այս տարվա հուլիսին է ներառվել «Մարտի 1»-ի քրեական գործում. այս մասին քիչ առաջ Հանրային հեռուստատեսության եթերում հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Նա հայտնեց, որ պատահական չէ, որ այն չի ներառվել գործում, քանի որ  այն խոսում է այն մասին, զինված ուժերը ներագրավված են եղել մարտի մեկի և դրան նախորդող օրերի դեպքերին:

Սասուն Խաչատրյանի խոսքով, մինչև հրամանի գաղտանզերծումը առհասարակ հերքվում էր, թե զինված ուժերը որևէ մասնակցություն են ունեցել այդ դեպքերին:

Սասուն Խաչատրյանը ընթերցեց որոշակի հատվածներ 0038 հրամանից, որում հրաման է տրվում բարձրաստիճան սպաներին ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժնումներ՝  100-ական հոգի, յուրաքնաչյուր դասակում 30-ական հոգի և նրանց զինել հրաձգային զենքերով: Եվ հրամայվել է նաև այս ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն զինծառայողներով: 

 Իրավաբան.net

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: