02/03/2025

Մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին

Մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին

Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարություն արեց այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել մեկ հայտնի քաղաքական գործչի՝ Արմեն Գևորգյանին:

Ս. Խաչատրյանը պատմեց, որ Արմեն Գևորգյանը և մեկ այլ անձ, ովքեր եղել են նախագահի աշխատակազմում, ճնշում են գործադրել սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի վրա՝ վերջինիս եղբոր միջոցով: Սահմանադրական դատարանում քննվելիս է եղել 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները:

ՍԴ անդամի վրա ճնշումների մասին տեղեկությունները հայտնի են դարձել wikiLeaks-ի կողմից:

Սասուն Խաչատրյանը հայտնեց, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով սահմանված արարք կատարելու՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար:

Մեղադրանքն ապացուցված համարվելու դեպքում նրան կարող է սպառնալ մինչև 6 տարվա ազատազրկում:

Սասուն Խաչատրյանը նշեց նաև, որ Արմեն Գևորգյանի հանդեպ միջնորդել են խափանման միջոց ընտրել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

 

Իրավաբան.net

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: