02/03/2025

Քոչարյանին կալանավորելը նրա պատշաճ վարքագիծն ապահովելու միակ միջոցն է. ՀՔԾ պետ

Քոչարյանին կալանավորելը նրա պատշաճ վարքագիծն ապահովելու միակ միջոցն է. ՀՔԾ պետ

ՔԾ տնօրեն Սասուն Խաչատրյանը Հանրայինի հեռուստաընկերության հույս է հայտնել, որ Վերաքննիչ դատարանը չի բեկանի 2-րդ նախագահ Ռոբեր Քոչարյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում կալանավորելու վճիռը։

«Հուսով եմ, Վերաքննչի դատարանը ճիշտ կգնահատի Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթն իրականացնող մարմնի ունեցած փաստարկները։ Կալանավորումն այն միակ խափանման միջոցն է, որն ի զորու է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում։ Տվյալ դեպքում պրն Քոչարյանն ինքնակամ է ներկայացել, չի խուսափել վարույթն իրականացնող մարմնից։Ազատության մեջ մնալով նա կարող է խոչընդոտել քննությանը` որոշակի մարդկանց վրա ազդեցություն գործելով», – ասել է նա Հանրային հեռուստաընկերության եթերում։

Օգոստոսի 3-ին քննվելու է Քոչարյանի պաշտպանների բողոքը Վերաքննիչ դատարանում՝ կալանքը գրավով փոխելու մասին։

168.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: