02/03/2025

ՀՔԾ պետի հայտարարությունը ճնշում է դատարանի վրա. Էդուարդ Շարմազանով

ՀՔԾ պետի հայտարարությունը ճնշում է դատարանի վրա. Էդուարդ Շարմազանով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու մասին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի`հրապարակային հայտնած կարծիքը`դատարանի որոշումից առաջ, ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը համարում է հակաժողովրդավարական եւ շատ բաց տեքստով միջամտություն ու ճնշում`դատարանի վրա:

ՀՔԾ պետը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց`կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցը`խափանման միջոցը փոխելու մասին, վաղը վերաքննիչ դատարանը կմերժի:

«Եվ սա՞ է իրավական ու ժողովրդավարական արժեքների պահպանությունը: Կարծում եմ, սա արդեն բացահայտ պատվերով համերգ է: Մարդը բաց տեքստով ասում է`կարծում եմ, դատարանը կմերժի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Իսկ դատական նիստից առաջ որքանո՞վ է օրինական նման կարծիք հայտնելը`ՀՔԾ պետի կողմից: Հետո էլ զարմանում եք, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք չի տալիս… Դուք արդեն`առանց դատարանի որոշման, որոշել եք`ո՞վ է մեղավոր, ով`չէ, ո՞ւմ կալանքը պետք է փոխել, ումը`չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

aravot.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: