02/03/2025

Շուռնուխ գյուղում ավելի քան 30 մարդ հարձակվել են ու ծեծել 9 ԼԳԲՏ ակտիվիստների

Շուռնուխ գյուղում ավելի քան 30 մարդ հարձակվել են ու ծեծել 9 ԼԳԲՏ ակտիվիստների

Օգոստոսի 3-ին, 20:00-ի շրջանում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ականատեսների հավաստմամբ ավելի քան 30 մարդ հարձակվել են 9 ԼԳԲՏ ակտիվիստների վրա, ծեծել են վերջիններիս, որի արդյունքում 2 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մնացած 7 հոգու մարմնական վնասվածքները թեթեւ են ։ Նրանք հիմա գտնվում են ոստիկանության բաժնում։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել կանչից ավելի քան մեկ ժամ անց՝ 21:30-ի սահմաններում։ Փինք Արմենիայի ներկայացուցիչները մեկնել են Գորիս։

Դեպքի վայր են մեկնել նաեւ ՄԻՊ ներկայացուցիչներ։ 

iravunk.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: