03/23/2026

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ ՀՔԾ պետի հարցազրույցի մասին

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ ՀՔԾ պետի հարցազրույցի մասին

«ՀՔԾ պետի երեկվա  վերլուծությունը մեր տեսակետից միջամտություն էր արդարադատությանը: Չէ՞ որ նա իրենով ներկայացնում է ՀՀ պատկան մարմին, և որ գնահատականները չպետք է լինեն այդպիսի միանշանակ: Նա կարող է ասել՝ մենք համարում ենք էսպես, բայց չի կարող ասել, որ տվյալ մեղադրյալը հաստատ հանցագործություն է կատարել: Նրա ելույթում կան վիճելի ու սխալ փաստարկներ՝ վերաբերող անձեռմխելիության ինստիտուտին, 0038 հրամանին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեցին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները:

Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հավելեց. «Կյանքումս տեսած ամենահակասական ու ոչ համոզիչ հարցազրույցներից մեկն էր, որտեղ փաստերը հարմարեցված էին՝ ի սկզբանե ՀՔԾ առաջ դրված նպատակին: Դեռ պետք է ապացուցել, որ փետրվարի 23-ին կանխատեսվել է, որ մարտի 1 է լինելու, բանակի ներգրավման հետ կապված հարցեր: Ոչ մի խոսք այն մասին, որ ինչ էլ գրված է 0038-ում, արդյոք եղե՞լ է բախում զինվորների ու ցուցարարների հետ: Հակառակը, հրամանի ֆունկցիան է եղել՝ բանակը զերծ պահել քաղաքական գործընթացներից: Բանակն ապահովել է պետական մարմինների անվտանգությունը»:

Սողոմոնյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ երկրորդ նախագահին երաշխավորությամբ ազատ արձակելու տակ ստորագրել է ԱԺ 45 պատգամավոր: Ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ի պատգամավորներն են: Նա նշել է նաև, որ ստորագրողներ կան այլ խմբակցություններից՝ տալով միայն ՀՅԴ-ի անունը:

mamul.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: