02/03/2025

«Որևէ կասկած չունենք, որ Ռոբերտ Քոչարյանն արդարացվելու է». Վիկտոր Սողոմոնյան

«Որևէ կասկած չունենք, որ Ռոբերտ Քոչարյանն արդարացվելու է». Վիկտոր Սողոմոնյան

«Անձը կարող է կալանավորվել 3 հիմքերից մեկի առկայության դեպքում. առաջին՝ եթե մնալով ազատության մեջ՝ կարող է հանցանք գործել, երկրորդ՝ թաքնվել ու երրորդ՝ խոչընդոտել քննությանը: Առաջին ատյանի դատարանը գտել է, որ մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քննությունից ու խոչընդոտել: Պարոն Քոչարյանը ծանուցված լինելով ու գտնվելով արտասահմանում, 20 օր առաջ ասել է, որ կներկայանա: Եթե թաքնվելու լիներ, կարող էր չվերադառնալ»,- հայտարարել է Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ հավելելով. «Այո, պարոն Քոչարյանն ունի մեծ շրջապատ, ունակ է որոշ չափով որոշ անձանց վրա միգուցեև ազդեցություն գործել, բայց օրենքը ոչ թե ունակ է տրամաբանության վրա է, այլ՝ արդյոք այս մարդն իր գործողություններով ցո՞ւյց է տվել, որ այդպիսի հավանականություն կա»,- ընդգծել է նա՝ անդրադառնալով ՀՔԾ պետի երեկվա հայտարարությանը՝ ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խանգարել գործին:

Ասուլիսի վերջում երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ իրենք որևէ կասկած չունեն, որ մեղադրանքներն անհիմն են և որ Ռոբերտ Քոչարյանն արդարացվելու է:

mamul.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: