02/03/2025

Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ կալանավորված չէ. Վիկտոր Սողոմոնյան

Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ կալանավորված չէ. Վիկտոր Սողոմոնյան

Երեկվա ՀՔԾ պետի հայտարարույունը հերթական փորձն էր՝ արդարացնել քաղաքական  հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«ՀՔԾ-ն դեռ պետք է կարողանա ապացուցել անապացուցելին, որովհետեւ նման փաստեր, վստահ եմ, գոյություն չունեն: ՀՔԾ-ն պետք է ապացուցի, որ փետրվարի 23-ին կանխատեսվել է, որ «մարտի 1» է լինելու, որ բանակը ներգրավվել է: Հետո ոչ մի խոսք չկա, որ ինչ էլ գրված է 0038 հրամանում, արդյո՞ք եղել է բախում ցուցարարների եւ զինվորների միջեւ, ոչ մի խոսք դրա մասին»,- հայտարարեց Սողոմոնյանը:

Նրա խոսքով՝ միայն անորոշ հայտարարություններ են: «Այսքան փամփուշտ կրակվել է, այսքան պարկուճ է գտնվել, փորձաքննություն չի անցել, դժվար էլ թե անցնի: Էդ որ դժվար էլ անցնի, բա ինչի՞  խափանման միջոցը կալանք ընտրված, այսինքն՝ թող նստի, մենք հլը կտեսնենք: Բա գործի մյուս մասնակիցները ինչի՞ նստած չեն, կալանավորված չեն, էդ ներքաշողները, ովքեր ներքաշում էին բանակը քաղաքականության մեջ, որոնց անունները հայտնի են, տեսագրություններ էլ կան, եւ նրանցից մեկը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Էդ ինքը շրջապատ չունի՞, որ ազդի իր շրջապատի վրա, ի՞նչ ընտրողականություն է»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման անհրաժեշտության մասին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի պարզաբանմանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել. նա 2 ամսով կալանավորված է: ՀՀ երկրորդ նախագահի շահերի պաշտպանները խափանման միջոց կալանքը փոխելու պահանջով Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել:

news.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: