02/03/2025

Փորձ է արվում ասել, որ սահմանադրական որոշ հոդվածներ ավելի բարձր են, քան մյուսները. Արամ Օրբելյան

Փորձ է արվում ասել, որ սահմանադրական որոշ հոդվածներ ավելի բարձր են, քան մյուսները. Արամ Օրբելյան

Մենք որեւէ տեղ չենք հայտնել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը բացարձակ է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից Հայկ Օրբելյանը:

«Մենք մեր ելույթներում, ճառերում, դատավարական փաստաթղթերում, որեւէ տեղ չենք գրել, որ անձեռնմխելիությունը բացարձակ է: Բացարձակ անձեռնմխելիություն ունի գործող նախագահը: Պաշտոնաթող նախագահը ունի ֆունկցիոնալ կամ, ինչպես նշված է, իր կարգավիճակից բխող անձեռնմխելիություն: Փորձ է արվում ցույց տալու, որ եթե անձը կատարել է հանցագործություն, հացագործությունը չի բխում իր կարգավիճակից, ուրեմն նա չունի անձեռնմխելիություն: Չի կարող նման բան գոյություն ունենալ, որովհետեւ անձեռնմխելիությունը կդառնա ուղղակի անիմաստ: Որովհետեւ եթե անձը հանցագործություն չի կատարել, ապա նրա անձեռնմխելիությունը պայմանավորված է մեկ այլ հոդվածով՝ անմեղության կանխավարկած, ոչ մեկ չի կարող պատասխանատվության ենթարկվել առանց մեղքի, եւ նման դեպքերում անձեռնմխելիության ինստիտուտի հիմնական  իմաստը կայանում է նրանում, որ եթե նույնիսկ անձը կատարել է որեւէ հանցագործություն, բայց այդ հանցագործությունը տեղավորվում է պաշտոնական կարգավիճակի մեջ, գործողությունների մեջ, ապա նա պետք է ազատվի պատասխանատվությունից եւ նույնիսկ հետապնդումից»,- ասաց պաշտպանը:

Նա հավելեց, որ Սահմանադրության մեջ որեւէ տեղ գրված չէ մեկ սահմանադրական նորմի գերակայության մասին մեկ այլ նորմի նկատմամբ:

«Փորձ է արվում ասել, որ սահմանադրական որոշ հոդվածներ ավելի բարձր են, քան մյուսները, որը որեւէ կերպ չի բխում Սահմանադրությունից եւ դրա մեկնաբանությունից»,- հայտարարեց Օրբելյանը:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: