02/03/2025

ՊՆ-ում քննարկվել են ԶՈՒ ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացման ուղիները

ՊՆ-ում քննարկվել են ԶՈՒ ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում օգոստոսի 4-ին կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում: Նիստը նվիրված է եղել զինված ուժերի ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի առավել բարձրացման, համալրման ու զարգացման ուղիների քննարկմանը:

«Նիստի ընթացքում ներկայացված զեկույցներում անդրադարձ է կատարվել զինանձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստության և մարտունակության կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, իրականացված և ընթացիկ միջոցառումներին, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են հանձնարարականներ»,- նշված է հաղորդագրությունում:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: