02/03/2025

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ նվազեցնում է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ նվազեցնում է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր հաճախորդներին մատուցվող ծառայությունների և պրոդուկտների պայմանների բարելավման նպատակով, նվազեցրել է ՀՀ դրամով հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքները, այդպիսով այն ավելի հասանելի դարձնելով իր հաճախորդներին:

2018թ. օգոստոսի 1-ից ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ կողմից տրամադրվող անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցման նպատակներով ՀՀ դրամով հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքը նվազեցվում է 1%-ով՝ սահմանվելով տարեկան 10,9%, իսկ վերանորոգման նպատակով ՀՀ դրամով հիփոթեքային վարկերը՝ 1%-ով՝ սահմանվելով տարեկան 11,9%:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ կողմից տրամադրվող «Բնակարան երիտասարդներին» հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակում անշարժ գույքի ձեռքբերման նպատակով ՀՀ մարզերում իրականացվող հիփոթեքային վարկավորման տարեկան տոկոսադրույքը նվազեցում է 1%-ով՝ սահմանվելով տարեկան 3,4%, իսկ Երեւան քաղաքում՝ 1%-ով՝ սահմանվելով տարեկան 5.4%:

Բանկի կողմից հիփոթեքային վարկերի տրամադրման պայմաններին և սակագներին կարող եք ծանոթանալ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ, կամ Բանկի www.armbusinessbank.am պաշտոնական կայքէջում:

Հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքների նվազեցման շնորհիվ Բանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին իրագործել իրենց նպատակները և էլ ավելի շահավետ պայմաններով օգտվել Բանկի կողմից ներկայացվող պրոդուկտներից։

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: