02/03/2025

Սերժ Սարգսյանը հրատապ, փակ գաղտնի նիստ է հրավիրել

Սերժ Սարգսյանը հրատապ, փակ գաղտնի նիստ է հրավիրել

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ երեկ` ուշ գիշերին, Սերժ Սարգսյանը հրատապ կերպով ՀՀԿ-ի առանցքային անդամների հետ փակ, գաղտնի հանդիպում է ունեցել:

Թեման` Արմեն Գևորգյանի մեղադրանքն է եղել: Կուսակցությունը քննարկել է հարցի հետագա ընթացքը, Սարգսյանը ցուցումներ է տվել կուսակիցներին:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց նաև Արմեն Գևորգյանին։ Նա մեղադրվում է արդարադատությանը խոչընդոտելու մեջ: Մեղադրանքի հիմքում դրվել է «Վիքիլիքսի» ամբողջությամբ հաստատված հրապարակումը, որ 2008-ին, երբ բողոքարկվել են ընտրությունների արդյունքները, Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել Վալերի Պողոսյանի եղբոր միջոցով Արմեն Գևորգյանի կողմից:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: