01/12/2025

Նոր բացահայտում Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանի մասին

Նոր բացահայտում Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանի մասին

Այս օրերին համացանցում խիստ քննադատվեց Լիկա Թումանյանի ֆեյսբուքյան գրառումը, որով նա ակնարկում էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնելու է Արցախը:

Տարածվող մեկ այլ տեսանյութից էլ պարզվեց, որ առաջին հայացքից ընդամենն իր գործի գիտակ, անմեղ ու հեզ դեմքով հենց այս տիկինն իրականում մի մեծ խաբեության ակունքներում է: Արցախի ամենանվիրական արժեքը շահարկող հենց Լիկա Թումանյանն է Սյունիքի նախկին մարզպետ, բնապահպանական մեծ վնասներով հայտնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար ՀՀԿ-ական Վահե Հակոբյանի կնոջ հետ միասին հանդիսանում մի կեղծ բարեգործական կազմակերպության հիմնադիր, որը միլիոնավոր դրամներ է ծախսում հանրության կողմից քննարկվող Ամուլսարի նախագծի հակաքարոզչության վրա: Այդ պարագայում էլ նա, իրեն կից ՀՀԿ-ական ֆեյքերի ու լրատվականների հետ, բնապահպանության հարցերի շուրջ մտահոգ հանրության զգայուն նյարդերի վրա է խաղում:

Թե ինչու է տարիներ շարունակ ՀՀԿ-ին խոնարհ ու հեզ ծառայող տիկին Թումանյանը լծվել միջազգային ամենամեծ ներդրումային ծրագրի ձախողման այս անփառունակ փորձերին և ջանք չի խնայում՝ հեղափոխության գաղափարն ու կառավարությանն արժեզրկելու համար, դիպուկ ձևակերպել է Կ․Փաշոյանը՝ որ Նիկոլը պարտվի, որովհետև ինքիշխանությունն նմանների համար արժեք չունի, կարևորը Նիկոլի չեզոքացումն է:

Կառավարությունն ու Փաշինյանը ձախողվելու որևէ շանս չունեն: 
Հիշե՛ք, դուք պարտվել եք:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: