02/03/2025

Ռուսաստանը դժգոհել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունից

Ռուսաստանը դժգոհել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունից

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ափսոսանք է հայտնել, որ տարբեր պատրվակներով ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել են Վրաստանի հարևան երկրներ: «Մենք չենք կարող չհամաձայնվել այդ թվում Վրաստանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունների հետ, որ այդ զորավարժություններն ուղղված են Սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը: Կայունությունն ու անվտանգությունը կառուցողական երկխոսությունն է, ոչ թե ուղղաթիռներն ու տանկերը»,- ասել է նա ուրբաթ տեղի ունեցած ճեպազրույցում: Զախարովայի խոսքով՝ բնական է, որ նրանց իրական նպատակն էր ցուցադրել ուժային ճնշումը առաջին հերթին Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ռուսաստանի վրա: Հայաստանը մասնակցում է օգոստոսի 1-ից Վրաստանում սկսված ՆԱՏՕ-ի Noble Partner 2018 («Արժանի գործընկեր-2018») զորավարժություններին, որին մասնակցում է ավելի քան 3000 զինծառայող 13 երկրներից:

 

aravot.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: