02/03/2025

Խուսափեք Լարսով Հայաստան ժամանելու տարբերակից. Հերթի երկարությունը հասնում է 9-10 կմ-ի. փոխնախարար

Խուսափեք Լարսով Հայաստան ժամանելու տարբերակից. Հերթի երկարությունը հասնում է 9-10 կմ-ի. փոխնախարար

Լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական: Այս մասին Facebook-ի իր էջում է գրել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը։

«Ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար (քանիսն են հայկական քիչ ուշ կասեմ) այժմ աշխատանքներ ենք տանում խնդիրն արագ կարգավորելու: Ռուսական կողմը յոթ գիծ թողունակություն է ապահովում:

Խնդրում եմ, խուսափեք այդ ճանապարհով Հայաստան ժամանելու տարբերակից, քանի որ երկար պետք է կանգնեք հերթի մեջ»,-գրել է նա։

Նշենք, որ հայկական բեռնատարների մի մասը տեղափոխում են շուտ փչացող պտուղ-բանջարեղեն:

news.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: