02/03/2025

Սևանա լճի տարածքում իրականացվում է ուժեղացված ծառայություն. խորհրդակցություն ԱԻՆ-ում

Սևանա լճի տարածքում իրականացվում է ուժեղացված ծառայություն. խորհրդակցություն ԱԻՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 6-ին կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 23763 ահազանգ: Նախորդ շաբաթ հրդեհների թիվն ավելացել է՝ 350 հրդեհ, որից 204-ը՝ խոտածածկ տարածքներում, այրվել է մոտ 375 հա տարածք: Անդրադառնալով ծառայության ընթացիկ աշխատանքներին՝ գնդապետ Նահապետյանը նշել է նաև, որ հուլիսի 29-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում անցկացված դաշտային խոհանոց մրցույթում մասնակցություն է ունեցել նաև հայկական թիմը, որը բավական հաջող է հանդես եկել և արժանացել հանդիսատեսի համակրանքին: Ծառայության տնօրենը նշել է նաև, որ փրկարարները շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել Սևանա լճի լողափերում:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին, որոնք վերաբերում էին աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ու կառուցվածքային փոփոխություններին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: