02/03/2025

Փաշինյանը պահպանում է բարձր մեդիա վարկանիշը

Փաշինյանը պահպանում է բարձր մեդիա վարկանիշը

Մեդիամաքս մեդիա-ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը հուլիս ամսվա ընթացքում շարունակել է հետեւել օնլայն մեդիայում հետեւյալ քաղաքական գործիչների լուսաբանման ծավալներին՝ Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Արմեն Սարգսյան, Կարեն Կարապետյան, Տարոն Մարգարյան, Ռոբերտ Քոչարյան, Վիգեն Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Արարատ Միրզոյան եւ Գագիկ Ծառուկյան: 

2018թ. հուլիսին 130 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով  ամենից շատ հիշատակված քաղաքական գործիչներն են.

1. Նիկոլ Փաշինյան՝  15 681 հիշատակում (2018թ. հունիսին՝  17 703 հիշատակում):

2. Ռոբերտ Քոչարյան ՝  4 572  հիշատակում (2018թ. հունիսին ՝ 1 068 հիշատակում):

3. Սերժ Սարգսյան ՝ 3 996  հիշատակում (2018թ. հունիսին ՝ 3 617 հիշատակում):


MaxMonitor համակարգում առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում են որոշակի որակական ցուցանիշներ:

MaxMonitor-ի մասնագետներն այս ընթացքում վերլուծության են ենթարկել ընդհանուր առմամբ 8 489 հոդվածներ, որոնցում այս կամ այն կերպով անդրադարձ է եղել թվարկված քաղաքական գործիչներին: 
Ստորեւ ներկայացնում ենք քաղաքական գործիչների վերաբերյալ դրական, չեզոք եւ բացասական հիշատակումների բաշխվածությունը:

Քաղաքական գործիչ

Դրական

Չեզոք

Բացասական

Նիկոլ Փաշինյան

1445

2618

2

Ռոբերտ Քոչարյան

3

910

154

Սերժ Սարգսյան

17

873

94

Արմեն Սարգսյան

660

292

1

Տարոն Մարգարյան

1

379

12

Արարատ Միրզոյան

98

271

6

Գագիկ Ծառուկյան

28

193

19

Լեւոն Տեր-Պետրոսյան

17

164

9

Վիգեն Սարգսյան

0

111

1

Կարեն Կարապետյան

1

106

4

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:

 

mediamax.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: