02/03/2025

Իմ և Մնացականյանի նպատակն արդյունք գրանցելն է. Մամեդյարով

Իմ և Մնացականյանի նպատակն արդյունք գրանցելն է. Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մՙամեդյարովը «ՌԻԱ-Նովոստի»-ին տված հարցազրույցում նշել է, որ Բրյուսելում անցկացված հանդիպումը դարձել է իր և Հայաստանի իր նոր գործընկերոջ առաջին բովանդակալից շփումը:

 

«Մեր նպատակն արդյունք գրանցելն է, և մենք պատրաստ ենք այս ուղղությամբ սուբստանտիվ երկխոսությունն ակտիվորեն շարունակել: Այդ հանդիպումների վայրերն ու ամսաթվերը զուտ տեխնիկական պահեր են, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվում համապատասխան խողովակների միջոցով»,- ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը բաց է երկխոսության համար, բայց դա պետք է լինի բովանդակալից և պատասխանատու երկխոսություն, որի նպատակը «Ադրբեջանի տարածքների ապաշրջափակման գործընթացի հնարավորինս արագ մեկնարկը պետք է լինի»: Մամեդյարովի խոսքով՝ հենց այս հարցի շուրջ է ստեղծված այն գորդյան հանգույցը, որը պետք է վերջապես բացվի, ինչից հետո արդեն հիմնականում տեխնիկական բնույթի բոլոր խնդիրների լուծումը «բոլորովին այլ բնույթ կկրի և կապված չի լինի նման դժվարությունների հետ»:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: