02/03/2025

Երևանը կմասնակցի հնագույն քաղաքների միջազգային ֆորումին

Երևանը կմասնակցի հնագույն քաղաքների միջազգային ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ օգոստոսի 18-ին Ռյազանում կկայանա հնագույն քաղաքների միջազգային ֆորումը, որը կմիավորի 500 տարվա և ավել պատմություն ունեցող քաղաքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆորումի հիմնական նպատակը ազգամիջյան և միջմշակութային փոխգործակցության զարգացումն է, միջտարածաշրջանային և միջազգային կապերի ամրապնդումը, ներգնա և արտագնա տուրիզմի զարգացումը:

Ֆորումի ընթացքում իրենց մշակույթը, ավանդույթները, ձեռքբերումները կներկայացնեն ԱՊՀ անդամ 7 երկրի, Ռուսաստանի 8 շրջանների 18 , ինչպես նաև 9 այլ երկրների  15 քաղաքների պատվիրակությունները: Ֆորումին մասնակցելու է նաև Երևանի պատվիրակությունը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: