02/03/2025

Վրաստանում փրկել են ՀՀ քաղաքացու կյանքը

 Վրաստանում փրկել են ՀՀ քաղաքացու կյանքը

Փրկարարները ժամանակին են նկատել ծովում խեղդվող կնոջն ու սկուտերով նրան ափ են հանել։

Հայաստանի քաղաքացին հանգստանում է Վրաստանում։ 33-ամյա կինը խեղդվելուց է փրկվել Գուրիա շրջանի Գրիգոլեթի կոչվող առողջարանային վայրում։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Վրաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Վրացի փրկարարները ժամանակին օգնության են հասել՝ փրկելով կնոջը ծովում խեղդվելուց։ Կնոջը սկուտերով ափ են տեղափոխել․որտեղ նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Հայուհու կյանքին ոչինչ չի սպառնում։

Այսօր Վրաստանում հանգստացողներին զգուշացրել են, որ ուժեղ փոթորիկ է լինելու։ Լողալն արգելվում է։

Այս տարի Սև ծովում ու խոշոր ջրավազաններում մշտապես փրկարարներ են հերթապահում, անվտանգության կանոններին ավելի խիստ են հետևում։

Հունիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում խեղդվել են 39 մարդ, 192-ին հաջողվել է փրկել։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: