02/03/2025

1 տարվա ընթացքում 2 անգամ ոստիկանության ծառայողի պահանջը վարորդի կողմից դիտավորյալ չկատարելը վարորդին չի զրկի վարորդական իրավունքից

1 տարվա ընթացքում 2 անգամ ոստիկանության ծառայողի պահանջը վարորդի կողմից դիտավորյալ չկատարելը վարորդին չի զրկի վարորդական իրավունքից

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում  և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Այսպիսով, քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածը կլրացվի նոր 4-րդ մասով.

«4. Անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և զրկման ժամկետը չի լրացել»:

Իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելու համար  վարչական տույժի նշանակման և այդ օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նշված արարքը կրկին կատարելու համար վարորդը չի զրկվի վարորդական իրավունքից:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասն էլ լրացվել է հետևյալ բովանդակությամբ նախադասություն. «Ոստիկանության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո վարորդն ու ուղևորները ոստիկանության ծառայողի պահանջով պարտավոր են մնալ տրանսպորտային միջոցում, եթե ոստիկանության ծառայողը հայտարարում է, որ նրանք խոչընդոտում են ոստիկանության ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը:»:

 

 

 

Իրավաբան.net
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: