02/03/2025

Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 11 տոկոսով

Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 11 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 1 մլն 525 հազար 537 մարդ, որը 11 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, ընթացիկ տարվա հուլիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 318 հազար 585 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 13.8 տոկոսով: 

2018 թվականի հուլիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 300 հազար 687 մարդ՝ 11.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հուլիս ամսվա ցուցանիշը:

2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 7.7 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 9 հազար 478 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 12 հազար 708 տոննա ապրանք: 2018 թվականի հուլիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 17 հազար 898 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 9 հազար 98 մարդ: 

«Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 93 հազար 986 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 44 հազար 271 մարդ: 

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: