02/03/2025

Քոչարյանի համար մեկ պատգամավոր է ստորագրել «Ծառուկյան» դաշինքից. Ով է նա

Քոչարյանի համար մեկ պատգամավոր է ստորագրել «Ծառուկյան» դաշինքից. Ով է նա

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին միացել է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը:

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Այս պահին ստորագրահավաքին միացած պատգամավորների թիվը 46-ն է՝ 42 ՀՀԿ-ական, 3՝ ՀՅԴ-ական և մեկ՝ «Ծառուկյան» խմբակցությունից: Ստացվում է՝ ստորագրահավաքին միացել են բոլոր խմբակցություններից՝ բացի «Ելք»-ից:

 

Սողոմոնյանը չհայտնեց, թե ովքեր են ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները, որոնք միացել են ստորագրահավաքին, սակայն հավելեց, որ Իշխան Զաքարյանից ունի համաձայնություն՝ հրապարակելու վերջինիս անունը:

Դատախազությունից մեզ փոխանցեցին, որ պատգամավորների ստորագրությամբ ձևաթուղթը փոխանցվել է իրենց և դատախազության քննության ներքո է:

Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2008 թվականի «Մարտի 1-ի»-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Փաստաբանները բողոքարկում են խափանման միջոցը որպես կալանք ընտրած դատարանի որոշումը:

Հուլիսի 28-ին Ռոբերտ Քոչարյանը երկու ամիս ժամկետով կալանավորվել է:

hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: